Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանը հերթական՝ այս անգամ 37մլն. դոլար վարկ կտրամադրի, որով պետք է բարելավվի էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցը։ Չմոռանանք, որ սրան զուգահեռ նաև էլեկտրաէներգիայի սակագինը թանկացավ, ինչի արդյունքում ևս միլիոնավոր դոլարներ իշխանությունների որդեգրած «Անտի-Ռոբին Հուդ» ակցիայի շրջանակներում հարուստները կվերցնեն աղքատներից։ Կարծում եմ ոչ ոք չի կասկածում, որ թանկացումը ընդամենը գերշահույթ ստանալու և տասնյակ միլիոնավոր աշխատավարձերն ու պարգևավճարները էլ ավելի մեծացնելու նպատակ էր հետապնդում։ Կարծում եմ նաև ոչ ոք չի կասկածում, որ 37 միլիոն դոլար վարկը շատ արագ ու աննկատ մսխվելու է, մանավանդ որ դրա վառ ու շատ ավելի մեծածավալ օրինակը տեսել ենք նախորդ տարիներին, երբ առանց ավելորդ դիմախաղերի ու առանցխղճի խայթի հայտարարվեց, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու համար դարձյալ վարկով վերցված 952մլն. դոլարը ընթացքում ծախսվել է, բայց առանձնապես ոչ մի գործ չի արվել։ Դրա համեմատ 37մլն. դոլարը մի քանի տուն, մի քանի թանկարժեք մեքենա գնելուն ու մի քանի երկրում от и до ֆռֆռալուն էլ գուցե չհերիքի։
Բայց դե մենք հանդուրժող ու համբերատար ազգ ենք, բաժակը որ լցվի, կփոխենք թաս կդնենք, թասը որ լցվի, դույլ կդնենք, դույլը որ լցվի, պադվալից բոչկա կբերենք, ու էնքան ժամանակ, մինչև հասկանանք, որ եթե ոչ բաժակի, գոնե թասի ժամանակ պետք էր մի ձև սրանց դեմը առնել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10202436832350146?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել