Ուրեմն, Պողոսը (պայմանական) պարապ է մնացել ու որոշել կայք բացել։ Դե գիտեք, կայք (ընդ որում՝ "լրատվական") բացելը արդեն պարտադիր ատրիբուտ է դարձել ոմանց մոտ։ Բացում է, ասենք, eshlurer.am ու սկսում քայլեր ձեռնարկել, որ իր կայքը օրական 100 հազար այցելու ունենա։ Ու թքած, թե ինչ գնով կամ մարդիկ ինչ կմտածեն։ Թքած ունի բարոյական արժեքների, հեղինակության, անվտանգության, մարդկանց հոգեվիճակի ու մնացած բաների վրա։
Ի՞նչ է անում նա.
1. Բացում է մի քանի հատ ֆեյք անկետաներ
2. Դրանցով օրը մի քանի հատ հետույքային ստատուս է գրում։ Օրինակ, էն մասին, որ հարևան երկիրը ապագայի զենք է մշակել, որ ատոմային ռումբից 100 անգամ հզոր է։
3. Էդ ստատուսը զետեղում է սայթում՝ որպես լուր, որպես կանոն, շատ ավելի հետույքային ու սկանդալային վերնագրով։ Ասենք էսպես՝ ՏԱԳՆԱՊ. ԷՍԻՆՉԱՍՏԱՆԸ ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԻՑ 100 ԱՆԳԱՄ ՀԶՈՐ ՌՈՒՄԲ Է ԳՑեԼՈՒ ՄեԶ ՎՐԱ
4. Լուրի տակ փոքր տառերով ավելացնում է՝ "էսինչ էսինչյանի ֆեյսբուքյան գրառումը"։ Իբր պատասխանատվությունն իր վրայից դրանով գցում է։
5. Շեյրում է իր ՖԲ էջին ու լիքը տարբեր խմբերում։ Շեյրում է, ասենք, Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման նկարով։ Ու պարտադիր էնպես, որ ընթերցողը ստիպված լայքի իրենց էջը, նոր կարդա հերթական էշությունը։ Այսինքն, մեծացնում է ֆեյսբուքյան լսարանը։
6. Բացի էն, որ շատ մարդիկ կարդում են ու միամտորեն հավատում, մենաբանում ու տարածում, նաև էդ հիմարությունը քննադատողներն են իրենց կամքից անկախ տարածում էդ լուրը։
7. Սայթի պատասխանատուները ոգևորված սկսում են ավելի անասուն բաներ գրել, իսկ իրենց հասցեին ուղղված քֆուրների քանակը համարում են հաջողության ցուցանիշ։
8. Սրա օրինակից՝ ոգևորված հայտնվում են նման այլ կայքեր, որոնք էնքան են հաբռգում, որ անգամ ալարում են ստատուս գրել։ Ինչ-որ նյութի տակ քոմենթ են գրում ու դա որպես լուր տալիս։
9.Որպես արդյունք՝ դաշտը լցվում է անասուն լուրերով, մառազմը դառնում է գերակշռող՝ ավելի շատ, քան ճշմարտությունը։ Թացն ու չորը խառնվում են իրար, մարդիկ սկսում են է՛լ ավելի շատ չհավատալ մամուլին, էդ թվում՝ նորմալ լրատվամիջոցներին։
10. Որոշ ուժեր, որ ուշադիր հետևում են էս կարգի բաներին, հասկանում են, որ կան մեծ թվով սրբություն չունեցող մարդիկ։ Կոպեկներով առնում են դրանց ու սարքում իրենց գործիք՝ դրանց միջոցով սրա-նրա վրա ցեխ լցնելով կամ ուրիշ խնդիրներ լուծելով։
Կեղտը զարգանում է, աճում, դուրս գալիս միջազգային ասպարեզ ու պահանջարկ գտնում, ասենք, հարևան երկրում։ Ու հայկական լրահոսը դառնում ա հակահայկան քարոզչության դաշտ։
Սա դառը իրականություն ա, որ գնալով ավելի ա տարածվում։ Հիմա էկեք մտածենք, թե էս ամեն ինչի դեմը ոնց առնենք, քանի դեռ ուշ չի։