1in.am-ը գրում է
Հայտնի է, որ նորաստեղծ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ու Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը բավական լուրջ տարաձայնություններ ունեն, և նրանց հարաբերությունները երբեք էլ բարիդրացիական չեն եղել: Գլխավոր դատախազ նշանակվելուց հետո Կոստանյանը մեկ անգամ չէ, որ քար է նետել Հովսեփյանի բոստանը: Հենց միայն իր վերջին ասուլիսի ժամանակ Կոստանյանը Հովսեփյանին ոչ բացահայտ, սակայն մեղադրեց համակարգային կոռուպցիայի մեջ՝ հայտարարելով, որ ճիշտ է, նախկինում եղել է համակարգային կոռուպցիա, շատ դատախազներ իրենց աշխատանքը չեն պատկերացրել առանց կաշառքի, բայց այսուհետ համակարգային կոռուպցիան կբացառվի, իսկ կոռուպցիայի առանձին դրսևորումներ խստագույնս կպատժվեն:
Կոստանյանը նաև հայտարարեց, որ իր պաշտոնավարման ժամանակ այլևս ոչ մի անմեղ մարդ պատասխանատվության չի ենթարկվի՝ ևս մեկ անգամ ակնարկելով, որ նախկինում անմեղ մարդիկ են պատասխանատվության ենթարկվել:
Բնականաբար, Գառնիկիչը չէր կարող մարսել այդքան երիտասարդ գլխավոր դատախազի՝ իր հասցեին հնչեցված մեղադրանքները: Նա շատ նեղ միջավայրում ասել է, թե այսուհետ «տղան կտեսնի՝ ով ով է, և նրան ցույց կտա՝ որը որից հետո է»:
Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Հովսեփյանն արդեն իսկ հստակ հանձնարարականներ է իջեցրել կոմիտեի բոլոր քննիչներին: Հիմնական հանձնարարականը վերաբերում է գործը վերահսկող դատախազին զեկուցելուն: Հայտնի է, որ օրենքով դատախազությունը հսկողություն է իրականացնում քննչական մարմինների գործողությունների վրա, և եթե նախկինում դատախազի զանգով քննիչը գործն առած վազում էր դատախազություն, մի քանի ժամ սպասում դռան հետեւում և նոր միայն զեկուցում կատարված աշխատանքների և գործի ընթացքի մասին, ապա այսուհետ Աղվան Հովսեփյանը խստիվ արգելել է քննիչներին որևէ դեպքում դատախազություն գնալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



