Ես Սուրեն Սիրունյանին անձամբ չեմ ճանաչել, երբեք չեմ տեսել, հետը չեմ զրուցել, հարցազրույց չեմ արել: Այդ մարդու մասին լսել եմ, գիտեի, որ հայտնի է որպես Վանոյի Ճուտ,մեկ էլ այս ամառվա նրա մամուլի ասուլիսին եմ հետեւել: Այսքանը եւ էլի մեկ-երկու մանր-մունր բաներ:
Ցավալի է, տխուր է, ողբերգական, նրա դստեր մահը` ավելի եւ առավել ողբերգական:
Խոսքեր չկան, տխրություն է, ոչ երանի Դիաննայի մորը….:
Ցավակցում եմ, տխուր եմ եւ ջղային: Մի ոչնչացրեք երեխաներին, մի հասցրեք դանակը ոսկորին, մի աղավաղեք հասարակության պատկերը, կյանքը, ջահելների հույսերը, ապրելու ձգտումը…:
Ոչ մեկին չեմ մեղադրում, մեղադրում եմ մեզ բոլորիս, իմ չսիրած բառով ասեմ` ազգովի:
Էս ինչ է կատարվում, որ կայքը բացում ես, որ թերթը կամ թերթոնը բացում ես կամ ավտովթար է, կամ մահվան մասին լուր, կամ կամրջից ընկնելու մասին իմֆորմացիա, կամ` բռնաբարություն, կամ` դանակակռիվ, կամ` իրար կոկորդ կռծոցի.., էս ինչ է կատարվում, էս ինչու ենք մենք սկսել էսքան սիրել արյունը, ինչ անասնական հաճույք է նման բաներն ամեն օր, օրվա բոլոր ժամերին հաղորդելը, ցուցադրելը: Օսլայած վերնաշապիկով եւ հայվարի կապված փողկապով մի անդեմ հաղորդավար օրվա բոլոր ժամերին, բոլոր TV ներով կամ ռադիոյով, մեկ էլ գուժում է` էսինչ ջահելը կախվել է, էն մեկն իրեն կամրջից ցած է նետել, էն պառավին են բռնաբարել, հայրն` աղջկան…, եւ այսպես ամեն օր: Վերջը երբ է լինելու: Եթե կուզեք` առաջարկում եմ էս հարցերում գրաքննություն մտցնել,եթե օրենքով դա հնարավոր է , ես կփորձեմ դա անել իմ պատգամավորական հնարավորությունների սահմաններում, եթե հնարավոր չէ, թող ամեն մի լրատվամիջոց ինքնակազմակերպվի, ինքնամաքրվի, էս սարսափազդու իմֆորմացիանների ջրաղացը պետք կանգնեցնել, էս բաները մեզ բոլորիս հիվանդ են դարձնում:
Վաղուց էի մտադիր էս բաների մասին խոսել, ցավոք, առիթը եղավ Սուրեն Սիրունյանի եւ նրա դստեր ողբերգական մահը: Ներող թող լինեն Սիրունյանի հարազատները, ցավակցում եմ, ցավակցում եմ, ցավակցում եմ:
Ասելիք էլի ունեմ, բայց, տխուր եմ եւ ջղային եւ այստեղ վերջակետ եմ դնում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/margarit.yesayan/posts/407779805950955?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել