Totalfootball.am-ը գրում է.
Ռուսաստանի առաջնության առաջին տուրի «Դինամո» - «Ռոստով» խաղի ժամանակ երկրպագուները վանկարկում էին Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անունը:
Այդ խաղում մոսկովյան ակումբը դարպասը պաշտպանում էր Վլադիմիր Գաբուլովը, իսկ Բերեզովսկին պահեստայինների նստարանին էր:
Հանդիպման ընդմիջամանը НТВ-ի լրագրող Նոբել Առուսատամյանն այդ մասին հարցրել է Բերեզովսկուն, ինչին Հայաստանի հավաքականի դարպասապահն այսպես է պատասխանել.
«Մի փոքր անհարմար եմ զգում: Գաբուլովն է դաշտում և ցանկալի կլիներ, որ իրեն նույպնես աջակցեին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://totalfootball.am/index.php/news/1/187204-dinamoyi-erkrpagounere-vankarkoum-ein-berezovskou-azganoune-mi-poqr-anharmar-em-zgoum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել