Aravot.am-ը գրում է.

Մամիկոն Անդրեասյանի՝ ճանաչված պապն ու հայրն էլ են զուգահեռել արվեստն ու արհեստը: Վերջին շրջանում հայ խմբերգային արվեստի մասին խոսելիս հաճախ է հոլովվում երիտասարդ խմբավար, միջազգային մրցույթի դափնեկիր Մամիկոն Անդրեասյանի անունը, որն իր կարիերան սկսել է 2007թ.՝ Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբում: Վերջինիս զուգահեռ աշխատել եւ մինչ այժմ աշխատում է նաեւ «Կանթեղ», «Գայանե» երգչախմբերի հետ: Հիշյալ կոլեկտիվներին հաճախ կարելի է հանդիպել ոչ միայն երեւանյան, այլեւ մարզային տարբեր միջոցառումներին: Երիտասարդ երաժշտի գործունեության առանցքում են նաեւ այցերը մանկատներ եւ ծերանոցներ: Վերջերս խմբավարը վարպետության դասեր է անցկացրել Վանաձորում: 2013թ. «Խաղաղություն աշխարհի մանուկներին» նախագծի շրջանակներում էլ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Արաբկիրի հայորդաց տան «Կանթեղ» երգչախումբը հանդես եկավ Բաթումի ազգային օպերային թատրոնում, ապա Մոսկվայում՝ տեղի հայորդաց տան հրավերով: Մամիկոն Անդրեասյանը նաեւ ստեղծագործում է. 2013թ. լույս տեսավ նրա 7 խմբերգերը՝ Յուրի Սահակյանի խոսքերով՝ հասցեագրված մանկական, պատանեկան եւ պրոֆեսիոնալ երգչախմբերին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել