Արդեն չորրորդ զանգն եմ ստանում մայրաքաղաքից ու արտասահմանից, թե Չինարին գնդակոծում են, հակառակորդը տանկեր է հավաքել կամ գյուղ է մտել։ Ծիծաղելի է։ 
Ժողովուրդ, այստեղ խաղաղ է, հենց այս պահին ու մինչև այժմ։ Կրակոցներ մի քանի ժամը մեկ լինում են, ինչպես ամեն օր ու ամեն տարի՝ պատերազմից հետո։ Գյուղի մեյդանից եմ գալիս, մարդիկ դուռակի են խաղում, շուլուխ անում ու քաշած օղի խմում։ Չգիտեմ կրակոցների մասին ինչ տեղեկություններ են պտտվում և ով է տարածողը, ինքս դեպքի վայրից եմ վստահեցնում։ Հակառակորդն անհանգիստ է, բայց ոչ մի արտառոց վարք չի դրսևորում, մի կրակոց արձակում են, պատասխանը ստանում ու լռում։ 
Սահմանին պետք է ուշադիր լինել, գյուղում աչալուրջ, գիշերը՝ անկոչ հյուրերի սպասելիս։ Երևանի իմ ընկերներին հորդորում եմ ուշադիր լինել տեղեկավական անկանոն հոսքի ընթացքին, արագ արձագանքել ու ավելորդ խուճապ չառաջացնել։ Առաջին ձեռքից կարող եմ ասել, արտասովոր ոչինչ չկա, սահմանը վերահսկելի է, գյուղը պաշտպանված ու միաժամանակ պատրաստ։ Մի լարեք դրությունը, բազմաթիվ սահմանապահ տղերքի ծնողներ ինչ ասես չեն մտածում, աղ մի ցանեք վերքի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել