Մտնում ես համացանց, բացում օրվա լուրերը,ու միանգամից սկսվում է արշավը քո գիտակցության վրա, ընդ որում այդ արշավը ուղղակիորեն «բռնաբարում» է քո ենթագիտակցությունը: Եկեք ուղղակի հետևենք էլեկտրոնային կայքերում տեղ գտած հոդվածների վերնագրերին և դրանց գերակշռող մասի մոտ կնկատենք հետյալ բառերի լայն գործածություն ` բռնաբարել, երկրաշարժ, զոհեր, ավտովթար, սպանել, գողանալ, հիվանդություն, հետույք, կրծքեր, վիրահատություն, նորից կրծքեր, արյունապղծություն…..ու այսպես շարունակ: Մտեք ցանկացած կայք, ու դիտեք օրվա, շաբաթվա, ամսվա ամենաշատ դիտում ապահոված հոդվածները: Ու փորձեք այդ ամբողջից պեղել գոնե հինգ հոդված որոնք ունեն ուսուցողական, ճանաչողական բովանդակություն: Վստահ եղեք ` երբեք չեք կարողանա: Ու այսպես ինչքա՞ն, ինչքա՞ն պետք է ընթերցենք Վազգենի կամ Սիրուշի բռնաբարելու կամ բռնաբարվելու մասին լուրերը, ինչքան պետք է կարդանք ավտովթարների ու դժբախտ դեպքերի, Քարդաշյանական բարեմասնությունների մասին: Այս ցածր ու բացասական մթնոլորտը, որ տիրում է մամուլում, եթերում անդրադառնում է մեր առօրյայի վրա,
Իմացեք ամեն բան որ կատարվում է մեր հետ, դա մեր մտքի արգասիքն է: Լրջորեն խորհեք այս մասին: Ուղղակիորեն շրջանցեք վերը բնութագրվող հոդվածները:
Հ.Գ. Բոլոր այն կայքերը որոնք այսօրինակ նյութեր են տարածում, էժանագին հեղինակություն ձեռք բելերու համար, թող քաջ գիտակցեն, թե ինչ գնով են դա անում:
Գրածս մեկնաբանողներին պահանջում եմ լինել կոռեկտ, գրել կարծիքները առանց վիրավորական երանգ պարունակող բառերի,ու փորձել ընկալել հոդվածի ամբողջական իմաստը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: