chboyԿարեն Թումանյան-<<Յուրաքանչյուր գազան ժամանակ առ ժամանակ ունենում է խղճահարության զգացում։ Ես երբեք չեմ ունենում այդ զգացումը, հետևաբար ես գազան չեմ>> բանկային - կառավարչական և չինովնիկական այս սկզբունքը, երբ խոսքը գնում է չքավորության առկա պրոբլեմների մասին լուրջ լարվածություն կարող է բերել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Սառսուռ է անցնում ամբողջ մարմնովս մեկ, երբ հանդիպում եմ բնիկ Երևանի` անապահով, ինչու չէ, չքավոր հատվածի մոլորված, ճարահատյալ, անօգնական հայացքներին..: Սովի և անբժշկության հանդեպ վախ, այ` ինչ են արտացոլում, այդ հայացքները: Երևանում չքավորները առանձնացված են , թե իշխանություններից, թե ընդիմությունից `նրանց ճակատագիրը `հանգամանքներից է կախված: Հարգելի պարոնայք, երբ, որ տեսնում եք, քաղաքի լավագույն փողոցների նստարաններին`(հենց, այն նստարաններին, որոնք քաղաքաքապետարանն է տեղադրել) , թառված հայ կին-մարմնավաճառներին ակամայից , երևի մտածում եք, թե, այս ինչ աստիճանի են իջել հայ կանայք մոռանալով, որ խոսքը, հայ կանանց մասին է: Կանայք, որոնք ժամանակին գերադասում էին նետվել Արաքսը, քան թե փայ դառնալ օտարերկրյա թշնամուն:

Էլ չեմ խոսում քաղաքի հիվանդանոցներում, կամ հիվանդությունների ախտորոշման համալիրներում, ճարահատյալ հայտնված անապահով մարդկանց վիճակի մասին: Վիճակ, որը, ակամայից հիշեցնում է ռեքվիեմի երաժշտության նոտաները` երբ մարդը հայտնվելով ցայտնոտի մեջ, իր առողջության մասին մտածելու փոխարեն սկսում է մտածել, թե էլ ումից կարելի գումար մուրալ, գոնե ախտորոշման հետ կապված ծախսերը մարելու համար: Ունենք պետպատվերի գաղափար, սակայն, արդյոք նա գործում է կոմպլեքս տարբերակով, իհարկե, ոչ, ավելի շուտ դա հիշեցնում է շտապ օգնության ոլորտը:

Միայն պետք չէ ասել, դե գումար չկա, այդ դեպքում միանգամից հարց կծագի, իսկ, ինչպես՞ են բուժվում պետծառայողները` -հիշեցնենք, որ 2012թ. Հայաստանի պետբյուջեում նախատեսված է 120 հազար պետական ծառայողների համար սոցիալական փաթեթ հատկացնել:
Համընդհանուր բարեկեցության մայրաքաղաքի նախապայմաններից է`- մունեցիպալ առողջապահական նոր համակարգի ստեղծումը:
Եզրափակելով ուզում եմ ասել, որ Երևանին անհրաժեշտ է հեռանկարային արժեհամակարգով ֆորմատ, որը շեշտը կդնի նվիրյալ գաղափարների և քաղաքացիական պարտականությունների կատարումների վրա: Անարդարության , անհավասարության հաղթահարումը պետք է սկիզբ առնի մայրաքաղաքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել