Aroxj.am-ը գրում է.
Բոլորդ կարծում եք, որ բակտերիաներն ու վարակիչները հանրային տրանսպորտում են, խանութներում, պուրակներում ու հանրային նստարանների կամ օրինակ փողի վրա: Իհարկե, վերոնշյալ վայրերում ու իրերն կրում են բազմաթիվ բակտերիաներ: Սակայն դրանք չեն գերազանցում, ավելին, մի քանի անգամ ավելի քիչ են քան մարդու ձեռքերի վրա բնակվող բակտերիաներն ու վարակիչները: (Որոնք են բակտերիաներով ամենահարուստ վայրերն ու իրերը տես հոդվածի վերջում՝ Այս թեմայով բաժնի հղումներում):
Իրականում ամենամեծ վարակիչը մարդու ձեռքերն են: Արիզոնայից մի խումբ գիտնականներ ուսումնասիրություններ են իրականացրել պարզելու համար, թե որ բակտերիաներն ու հարուցինչերը, որտեղ են ամենից շատը <<բնակվում>>:
Պարզվել է, որ ամենավտանգավոր հարուցիչները մեզ հայտնի հանրային վայրերից եւ ոչ մեկում՝ բացառությամբ հանրային զուգարանների, այնքան շատ չեն, որքան մեր ձեռքերի վրա: 25 տարբեր վայրերից վերցրած նմուշները ցույց են տվել, որ այնպիսի բակտերիաներ, ինչիպիսին են ստեֆիլակոկը, էնետերոբակտերիաները, էկոլին գրեթե բացակայում են, իսկ մնացյալ բակտերիաների ու հարուցիչների պայմանական միավորը 33 հազար է: Իսկ ահա միջին վիճակագրական մարդու ձեռքի վրա ապրում է 10 միլիոն բակտերիա:
Ավելին գիտնականների հարցումները պարզել են, որ մարդկանց 92 տոկոսը խուսափում է դիպչել հանրային վայրերում տեղադրված նստարաններին կամ սեղաններին, սակայն միայն 13 տոկոսը երբեք առանց ձեռքերը լվանալու չի նստի սեղանի շուրջ հաց ուտելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ