01_RTX161PK1in.am-ը գրում է.

Երկրագնդի մի շարք մեծահարուստ մարդիկ, ինչպիսիք են գործարարներ Կառլոս Սլիմն ու Ռիչարդ Բրենսոնը, հանդես են եկել հօգուտ Հնդկաստանում եռօրյա աշխատանքային շաբաթի՝ 11-ժամյա աշխատանքային օրով և քառօրյա ընդմիջմամբ։ Սակայն կադրային քաղաքականության մասնագետները համարում են, որ այդպիսի մոդելը ընդունելի չէ Հնդկաստանի համար, հաղորդում է The Times of India պարբերականը։

Կառլոս Սլիմը՝ 79,6 մլրդ դոլար կարողությամբ, աշխարհի ամենահարուստ մարդն է Forbes-ի վարկածով։ Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը, որը Virgin Group կորպորացիայի հիմնադիրն է, Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչներից է՝ 5 մլրդ դոլար կարողությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել