1  Կրակոտ շուշան (Gloriosa Superba) – Այս անսովոր ծաղիկը կարելի է գտնել Ասիայի ու Աֆրիկայի տարածքում: Սրանք հիմնականում մագլցող բույսեր են ու կարմիր կամ դեղին ծաղիկեներ են  տալիս: Այն Զիմբաբվեյի ազգային խորհրդանիշերից մեկն է:

 2  Խոլորձ-մեղու (Ophrys Apifera) – Խոլորձների ընտանիքին պատկանող այս ծաղիկը հանդիպում է Միջերկրականի շրջանում: Այն ծաղկում է ամռանն ու մեկից մինչև 10 գլխիկ ունենում յուրաքանչյուր ցողունին:

 3  Դիակ-շուշան (Rafflesia Arnoldii) – Սա աշխարհի ամենախոշոր ծաղիկն է: Աճելով Ինդոնեզիայի, Բենգկուլույի և Սումատրա կղզու տարածքներում՝ այն բավականին հազվագյուտ է և դժվար է գտնել: Այս ծաղկից վատ հոտ է գալիս: Այն կարող է մինչև մեկ մետր մեծություն ունենալ ու կշռել մինչև 11կգ:

 4  Եդեմի թռչուն (Strelitzia reginae) – Այս յուրահատուկ ծաղիկը կարելի է գտնել Հարավային Աֆրիկայի տարածքում: Սրանք անսովոր վառ ու երփներանգ ծաղիկներ են տալիս, որոնք թռչնի են նման:

 5  Արնաքամ սիրտ (Lamprocapnos) – Այս ծաղիկը կարելի է գտնել Սիբիրի, հյուսիսայի Չինաստանի, Կորեայի ու Ճապոնիայի տարածքում: Դրա վարդագույն ծաղիկները, որոնք թունավոր են, սրտի ձև ունեն ու օգտագործվում են ֆլորիստիկայում, ինչպես նաև աճեցվում այգիներում:

 6  Ջահ-գետնախնձոր (Etlingera elatior) – Այս ծաղիկը յուրահատուկ կարմիր, յուղոտ գլխիկ ունի և այն կարելի է գտնել Կոստա Ռիկայի տարածքում գտնվող այգիներում: Այս ծաղիկները ոչ միայն օգտագործվում են դեկորացիաների մեջ այլև Նոնյայում՝ «լակսա», իսկ հյուսիսային Սումատրայում «արսիկ իկան մաս» կոչվող ուտեստների մեջ որպես բաղադրամաս  օգտագործվում:

 7  Ծովային թունավոր ծառ (Barringtonia asiatica) – Այս ծաղիկը կարելի է գտնել խաղաղօվկիանոսյան ու Հնդկական օվկիանոսի ափամերձ շրջանում: Սրա քաղցր հոտը գիշերները գրավում է չղջիկներին ու գիշերաթիթեռներին:

Most Unusual Flowers: Sea Poison Tree

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել