
Նկարիչ ու քանդակագործ Ֆեդերիկո Ուրիբեն ծնվել է Բոգոտայում 1962 թ.-ին: Ներկայումս նա աշխատում է Մայամիում: Նա իր քանդակները կերտում է հասարակ կենցաղային առարկաներից, ինչպիսիք են քուղերը և մետաղե շրջանակները: 1988 թ.-ին Ուրիբեն մեկնեց Նյու Յորք՝ այնտեղի համալսարաններից մեկի գեղարվեստի բաժնի մագիստրատուրայում սովորելու: Այս տեղափոխությունը Ուրիբեի կյանքում սկիզբ դրեց մի երկարատև ճանապարհորդության, որի ընթանցքում նկարիչը փորձում էր նորովի բացահայտել քանդակագործությունն ու նկարչությունը: ամալսարանն ավարտելուց հետո նա աշխատանքի առաջարկներ էր ստանում տարբեր երկրներից՝ Կուբայից, Մեքսիկայից, Ռուսաստանից: Ֆեդերիկո Ուրիբեն կոլաժների այս շարքը ստեղծել է գույնզգույն մատիտներից: Նրա ստեղծագործություններն ասես գեղանկարների ու քանդակների յուրօրինակ համադրություն լինեն: Քանդակագործությունն ու նկարչությունն այնքան ներդաշնակորեն են միաձուլված նրա աշխատանքներում, որ դիտողի համար դժվար է հասկանալ տվյալ ստեղծագործությունը քանդակ է, թե գեղանկար: Ուրիբեի աշխատանքները հրապարակվել են մի շարք կայքերում և այնպիսի հեղինակավոր ամսագրերում, ինչպիսիք են «Vogue»-ը և «NY times»-ը:






















