ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ողջյունի խոսքը, Օձունի եկեղեցու (4-6 րդ դդ.) վերականգման ծրագրի մասին(որը իրականացվում է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմադրամի նախաձեռնությամբ և հովանավորությամբ) և ընդհանրապես նրա վերաբերմունքը մեր պատմաշակութային ժառանգությանն ու հոգևոր արժեքներին:
Մայր Տաճարի և ՀՀ Մշակութի նախարարության հետ վավերացված եռակողմ հուշագրի համաձայն` հիմնադրամը իր առջև նպատակ է դրել ՀՀ-տարածքում իրականացնել պատմամշակույթային հուշարձանների վերականգման և ամրակայման աշխատանքներ:
Օձունի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգման աշխատանքները կտևեն մոտավորապես 3 տարի: Հիմնադրամը 1,5 տարվա ընթացքում հավաքել է անհրաժեշտ գումարի 1/3 մասը, որը կբավականացնի մեկ տարվա վերականգնողական աշխատանքները իրականացնելու համար:
Հիմնադրամը մշակել է մի շարք միջոցառումների ծրագրեր, որոնց նպատակն է կատարել հանգանակություն` Օձունի տաճարը ամբողջական վերականգնելու ու հիմնովին ամրակայելու համար:
Ծրագրին ծանոթանալու և աջակցելու համար այցելեք http://www.armatner.am/



