Ամառային դիետա՝ հնգօրյաSlaq.am-ը գրում է.

Ամառը մրգային դրախտ է: Ամռանը նիհարելը շատ ավելի հեշտ է, քան ձմռանը. ձմռանը, ինչպես կարգն է, օրգանիզմը փորձում է պահել քաշը "սոված եւ ցուրտ" ձմռան պայմաններում: Իսկ ամռանը, հակառակը, ջերմաստիճանը բարձրանում է, ուտելու ցանկությունը` նվազում, իսկ խմելու ցանկությունը` աճում: Ամառը, կարելի է ասել, հարմար ժամանակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են քաշ գցել: Ամառային դիետան հաշվի է առնված հինգ օրվա համար, սակայն այն պահպանելու ժամանակը կարելի է ավելացնել մինչեւ տասը օր: Դիետան կարելի է կրկնել յուրաքանչյուր ամառային ամիս, այն հարուստ է վիտամիններով, եւ, ընդհանուր առմամբ, ամառային դիետայի մեկ շաբաթը կամ ամսվա հինգ օրը կօգնեն Ձեզ պահպանել լավ մարզավիճակը եւ ազատվել ավելորդ կիլոգրամներից երկար ժամանակով: Ամառային դիետայի սկզբունքը այն է, որպեսզի Ձեզ համար մթերք ընտրեք որոշակի օրվա համար` ամեն օր փոխելով մթերքը: Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա դա, իհարկե, հրաժարումն է թխվածքից, ընդհանրապես ալյուրից, աղից եւ շաքարից, գրում է zaruhi.com-ը:

Ամառային դիետան խոստանում է հինգ օրվա ընթացքում մինչեւ հինգ կիլոգրամ քաշի կորուստ:

Եվ այսպես, ներկայացնենք հինգ օրվա մոտավոր ճաշացանկը.

ԱՌԱՋԻՆ ՕՐ` ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ՕՐ

Բանջարեղենային օրվա ընթացքում Դուք Ձեզ համար ընտրում եք ինչ-որ բանջարեղեն եւ սնվում եք միայն դրանով: Օրինակ, եթե Դուք ընտրել եք լոլիկ, ուրեմն ամբողջ օրը` նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին, Դուք պետք է ուտեք միայն լոլիկ` ցանկացած քանակի: Խմելու մասին չենք մոռանում: Իսկ խմել կարելի է հանքային ջուր:

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ` ՄՐԳԱՅԻՆ ՕՐ

Ամբողջ օրվա ընթացքում ուտելու եք ինչ-որ միրգ: Ուտել անհրաժեշտ է 4-5 անգամ, ուստի բաժանեք ընտրած մրգի քանակը մի քանի բաժնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել