Ադրբեջանի ռազմամոլ պահվածքը դիվանագիտական ճակատում ունեցած շարունակական ձախողումների հետևանք է: Այս տարիների ընթացքում նրան չի հաջողվել գրանցել հաջողություն դիվանագիտական ուղղությամբ /միակ սփոփանքը իսլամական կոնֆերանսի կազմակերպության կողմից ընդունված, սակայն Բաքվում գրված, անիմաստ բանաձևերն են կամ մի քանի երկրների օրենսդիր մարմիններում իրենց ուզած ձևակերպումներով հայտարարությունների ընդունումն է/: Սակայն միջազգային հանրության կողմից արցախյան հարցով բանակցությունները վարելու մանդատը տրված է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին: Այս ձևաչափով բանակցված և կողմերին առաջադրված տարբերակները, թեև Հայաստանի և Արցախի համար ոչ մի դեպքում իդեալական չի կարելի համարել, բայց Ադրբեջանի կողմից չի մարսվում: Սեփական հանրությանը մշտապես հրամցվել է ՛՛ամեն ինչ կամ ոչինչ՛՛ թեզը, սակայն բանակցային պրոցեսում բնականաբար նման մոտեցում չի եղել և չէր կարող լինել: Եվ երբ փոխզիջումային առաջարկություններ են արվում, ադրբեջանական ղեկավարությունն անելանելի վիճակում է հայտվում: Հետևաբար, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, ՛՛մեղավոր՛՛ են, Հայաստանը և Մինսկի Խմբի եռանախագահները: Պարտվելով դիվանագիտական ոլորտում այժմ փորձում են հաջողություն գրանցել արդեն մեկ անգամ ձախողած ուղղությամբ՝ ռազմական ոլորտում: Պատմության դասերը հաճախ են անտեսվում և հատկապես պատմության կրկնելի լինելու հակվածությունը: Հուսանք, սակայն, որ իրավիճակը էլ ավելի չի սրվի:



