1in.am-ը գրում է.
Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինին կարծում է, որ ՖԻՖԱ-ն պետք է մեղմի Լուիս Սուարեսի որակազրկումը, քանի որ 4 ամիսը չափազանց շատ է:
Հիշեցնենք, որ Սուարեսը որակազրկվել էր Իտալիա – Ուրուգվայ խաղում Կիելինիի ուսը կծելու համար:
«Արդեն իսկ ասել եմ կարծիքս Սուարեսի որակազրկման վերաբերյալ: 4 ամիսը չափազանց շատ է: Պետք է կրճատել Սուարեսի որակազրկման ժամկետը: Այնուամենայնիվ, այս հարցում ամեն ինչ չէ, որ կախված է ինձնից»,- Կիելինիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնա»-ն այս հարցով բողոք է ներկայացրել է Լոզանի մարզական արբիտրաժային դատարան: Դատարանը որոշում է կայացնելու է օգոտսոսի 8-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1390988.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել