Ու՞ր են ղարաբաղյան հարցի լուծման իրական մասնագետները, որ պետք է օր առաջ լուծման տարբեր մոտեցումներ ներկայացնեն հասարակությանը։ Հերիք չի՞ հայազգի ռուսական շովինիստների դեգրադացված կարծիքները լսենք։ Էլ չասեմ, որ մյուս կողմից էլ համը հանում են վարչակարգի սխալների վրա ինքնահաստատման փորձեր անող երազախաբությամբ տառապող շուխուռչիներն ու կեղծ ընդիմադիրները։
Ձայն հանեք, մի թողեք, որ խլացնեն ձեր մոտեցումները, ձեր պատկերացումները շատ կարևոր են, իրական մտահոգ մասնագետներ։ Ենթադրում եմ, որ նման ադեկվատություն կա զինված ուժերի հրամանատարակազմում և ակտիվ հասարակական ու քաղաքական գործիչների մեջ։ Շտապեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել