Էս օրերին ադրբեջանցիք մի փթիր բան էլ են անում, որը մեր հետ ուղղակի առնչություն չունի, բայց, ինչևէ, էդ էլ ֆիքսենք.
Երևի տեղյակ եք, որ էնտեղ կան Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիններ։ Առաջինն իրավապաշտպան է, երկրորդը՝ քաղաքագետ ու նախկինոմ քաղտեխնոլոգ (ի դեպ, դրանց ընդհանուր ֆոնին՝ բավականին հաջողված)։ Հիմա նրանք «հայերի համար լրտեսություն անելու» մեղադրանքով ձերբակալված են։
Ուրեմն, թարմ ֆեյքով մտնում են հայկական կայք, ջերմ խոսքեր գրում ի պաշտպանություն Յունուսների, հավելում, որ հայերը սպանում են ազերներին, որտև հայերին էդքան լավություն արած Յունուսներին իշխանությունները բռնել են։ Հետո սքրինշոթ ես անում քո իսկ գրած էշությունն ու տեղադրում սույն անհեթեթությունը հաքին.ազում՝ սեփական հասարակության խավար զանգվածին, առիթից օգտվելով, քո թշնամիների դեմ լարելով։ Մի այլ հոդվածով էլ հերթական անգամ «քշում են» նուրսիստների ու որոշ պաշտոնյաների վրա՝ մեղադրանքներին հավելելով նաև էն, որ իրանք դավաճանելու են Ադրբեջանին սկսվելիք պատերազմում։
Մի խոսքով, զոհված ադրբեջանցիները դառան երկրի ներքաղաքական տարբեր աստիճանի կարևորության խաղերի խուրդա՝ իրարից աբիժնիկ մնացած պաշտոնյաների ու լրագրողների խաղերում։ Եթե դա չի «էշ նահատակը», բա էլ ի՞նչն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել