Հարգելի ընկերներ,
Սահմանին տիրող վիճակը ցույց տվեց, որ ժամանակն է խոսքից անցնել գործի։ Կռիվները, որ շարունակվում են սահմանում, որոնցից նաև պատերազմի վերսկսման հոտ է գալիս, զուգահեռ շարունակվում է քարոզչության ոլորտում։ Ցավոք մեր լրատվականներն ու պաշտոնանան աղբյուրները այս պահին չեն հասցնում տեղեկատվության բազմալեզու տարածումը, ինչից ջանասիրաբար օգտվում է մեր հակառակորդը։ Այսպիսով անհրաժեշտ է լեզուների գերազանց տիրապետող կամավորների խումբ, ովքեր իրենց կարողությունները կիրացնեն քարոզչական պատերազմի առաջին գծում։ Պատերազմում անշուշտ ամենաթեժ մասնակցությունը հենց շփման գծում զենքով գտնվելն է, բայց վստահեցնում եմ, որ կան այլ ոչ պակաս կարևոր բաղադրիչներ։ Կեղծ տեղեկատվությունը, որը տարածվում է միջազգային մամուլում հակառակորդի կողմից, մեր մեղքն է, տարբեր լեզուներով տեղեկատվություն չհրապարակելու հետևանք է։ Այսպիսով, բոլոր այն կամավորները, ովքեր տիրապետում են առնվազն մեկ օտար լեզվի (գերազանց տիրապետում), կարող են գրանցվել զանգահարելով 511-798 հեռախոսահամարով, հայտնելով անուն ազգանուն, օտար լեզուն, որին տիրապետում են, հեռախոսի համար և էլ.փոստի հասցե։ Կարող են նույնն ուղարկել նաև [email protected] էլ.հասցեին։ Շնորհակալություն բոլոր կամավորներին։ Յուրաքանչյուրս կարող ենք օգտակար լինել մեր կարողությունների սահմաններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել