Տիրան Մամիկոնյան. 8-րդ դարի Տարոնի իշխան: Մարտնչել է պարսից և արաբական արշավանքների դեմ: Աշոտ Մսակեր Բագրատունի–Հայոց իշխան 790-826 թվականներին: Մսակեր է կոչվել պաս չպահելու պատճառով: Ընդարձակել է Բագրատունիների տիրույթները: Հաղթական պատերազմներ է մղել արաբական Ջավահհյանների և Ութմանիկների ցեղերի դեմ: Նրա իշխանության օրոք Հայաստանը վերագտավ իր հզորությունն ու ներքին ինքնավարությունը: Մուշեղ–8-րդ դարի բյուզանդական զորավար: Իրենե կայսրուհին նրան ուղարկում է ճնշելու ապստամբ հայերին, սակայն նա անցնում է ապստամբների կողմն ու ջարդում բյուզանդական բանակը: Գահընկեց է արել Իրենին և գահ բարձրացրել Կոստանդինին: Հետագայում կայսեր կողմից կասկածվելով դավադրության մեջ` բանտարկվել է և կուրացվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: