Արտառոց լրջություն ու արհեստական զարզանդություն տրվեց էս կիսա-արտակարգ իրավիճակին: Բոլորն իրենց պարտքն են համարում սահմանում կատարվող իրավիճակի մասին մի շեյր, մի լայք ու մի բան ասեն: Ազգի մեջ լրջությունն ա կորել, թե արդեն էս կարգի ա արժեզրկումն արմատավորվել??? Բոլորս հարազատներ ունենք սահմանամերձ գյուղերում, ՀԱՐԳԵՔ էտ մարդկանց, հարգեք ու վերջացրեք պանիկան: Պատերազմ գնացեք, բայց լուռ գնացեք: Կռվեք, բայց լուռ կռվեք, ՈՌՆԱՑԵՔ բայց հանրության աչքում երևալու համար մի հաչացեք: Ում օգտակար եղավ, երբ իմացավ որ 100 կամավոր գնացել ա ճակատ??? Լավ են արել` գնացել են, ինքը փաստը, որ կամավորներ ունենք, մեզ համար շատ ոգևորող է, բայց ԱՌԱՋԻՆԸ վախ ու հուսալքություն զգացի, երբ նման լրջությամբ խոսում են կամավորների մասին: ԲԱ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ???: Բանակը, որին ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՎՍՏԱՀԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ուրիշ` ոչինչ, ՄԵՐ ԿՅԱՆՔԸ: Ինչու եք ցույց տալիս ժողովրդին, որ հուսալքության շեմը մոտ է, ինչու եք մարդկանց վախեցնում??? Չինարիում, Մովսեսում, Չորաթանում ու ուրիշ գյուղերում ջոկատներով շրջում են, որ հանկարծ գյուղ ներթափանցաց ադրբեջանցի չլինի, բայց նաև` մարդիկ ապրում են սովորական կյանքով, հասկացեք: ՈՐՈՎՀԵՏև ՈՒՆԵՆՔ ԲԱՆԱԿ: ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ՏՈՒՆՆ Է ՀՍԿՈՒՄ: Իսկ բանակը` ԲՈԼՈՐԻՍ:

Հիմա առաջին գծում դեռ են ԶԻՆՎՈՐՆԵՐՆ են, որ դաստիարակվել են պատերազմական ոգով, որ կրթվել են հայրենասիրական գրականությամբ ու բանաստեղծություններով: ԴԵՌ ՆՐԱՆՔ ԵՆ, ու ՓԱՌՔ ԱՍՏԾՈՒՆ: ՄԵՆՔ ԴԵՌ ՈՒԺԵՂ ԵՆՔ, մի կեղտոտեք մեր բանակի անունը նման անհիմն հավաքներով ու լրատվամիջոցային աղմուկներով: Դադարեք, ԺՈՂՈՎՈՒՐԴ: Աթոռից կպած ֆեյսբուքում ստատուսներով չի, որ սահմանամերձ ժողովրդին օգնության եք հասնելու:

Խմբեր կազմեք ու գնացեք գյուղեր, գնացեք` ուղղակի մարդկանց կողքին լինելու համար, ուղղակի նրա համար, որ տեսնեք, թե այս օրերին ինչպես են խնունդները նշում, ինչ վախով են հնձում արտերն ու ինչ է կատարվում, երբ ադրբեջանական պիտակներով ապրանք են գտնում գյուղում ամեն առավոտ: ԴՈՒՐՍ ՖԵՅՍԲՈՒՔԻՑ: Թե չէ` պատերազմը էսա կվերջանա, իսկ դու ՍԵԼՖԻՆԵՐ չեք ունենա...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել