Բերձորից ավելի քան 100 հոգանոց կամավորների մի խումբ է մեկնել դիրքեր՝ զինվորների հետ տեղում կանգնելու: Հենց նոր խոսեցի խմբի ղեկավարի՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանի հետ, և նա ասեց, որ արդեն դիրքերի մոտ են (տեղանքը չեմ հրապարակում):
Թեև ռազմական առումով դրա կարիքը չկա, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից շատ էլ լավ քայլ են արել Բերձորցիները: Ե՛վ զինվորը կզգա հասարակության հոգեբանական աջակցությունը, և՛ բոլորս (այդ թվում՝ հակառակորդը) ևս մեկ անգամ կհամոզվենք, որ Արցախում խուճապի փոխարեն մարտական ոգի է տիրում:
Ի դեպ, տեղյակ եղեք, որ Արցախում Բերձորն ամենահեռու քաղաքն է դիրքերից, դե էլ չասեմ Երևանի ու ՀՀ մի շարք այլ քաղաքների համեմատ:
Այնպես որ՝ բրավո՜, Բերձո՛ր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/756152931089613?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել