Totoalfootball.am-ը գրում է.

International Champions Cup մրցաշարի շրջանակներում այսօր միմյանց հետ մրցել են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Ռեալ Մադրիդ»-ը: Հանդիպումն ավարտվել է մանկունիանցիների վստահ` 3-1 հաշվով հաղթանակով:

Հանդիպման հաշիվը բացվել է 21-րդ րոպեին. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում աչքի է ընկել թիմի կիսապաշտպան Էշլի Յանգը6 րոպե անց Գարեթ Բեյլը գրավել է մրցակցի դարպասն ու հավասարեցրել հաշիվը: Սակայն, մինչև ընդմիջում անգլիացներիը հաշվի մեջ առաջ են անցել, երբ դուբլի հեղինակ է դարձել Յանգը:

Հանդիպման վերջնահաշվիը ձևակերպել է հարձակվող Խավիեր Էռնանդեսը, ով 80-րդ րոպեին երրորդ գնդակն է ուղարկել Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել