Կան մարդիկ, ում ուղեղը էն աստիճանա ժանգոտել, սութի ընդդիմադիր կեցվածքը էն աստիճանա մտել առօրյայի մեջ, որ նույնիսկ էս պահին, երբ պետքա ազգովի լինենք մեր զինվորների, սպաների, հրամանատարների ու շարքայինների կողքին, միակ բանը, որ ունակա ստեղծել իրենց ճղճիմ ուղեղը, դա հերթական քլնգոցնա սեփական ազգի/բանակի/իշխանության, ով ինչի վրայա մասնագիտացել։
Ու խոսքը ոչ թե այլակարծության մեջ է տվյալ դեպքում, այլ ադեկվատության ի սպառ կորստի։ Ու շատ ցավում եմ, որ նման «երևույթները» դառնում են opinion maker-ներ ձևավորելով իրենց կողքին ազգանունով հայ, գործունեությամբ բաշիբուզուկ բազմություն։
Այդ պատճառով է, որ տրամաբանող, մտածող, ձևավորված արժեհամակարգ ունեցող մարդիկ, անկախ քաղաքական պատկանելիությունից, մասնագիտությունից և այլն, պարտավոր է գրել, կարծիք ձևավորել, չթողնելով հայկական ազգանուններով բաշիբուզուկներին այդ աստիճան ազատ գործել։