dogcemetry1in.am-ը գրում է.

Հյուսթոնի Celestis Pets ընկերությունը առաջարկում է տնային կենդանիների մարմինները տիեզերք ուղարկելու ծառայություն: Ծառայության նվազագույն արժեքը 995 դոլար է:

Կենդանիների մարմիններով առաջին թռիչքը պլանավորված է 2014թ. աշնանը: Ենթադրվում է, որ պարկուճներով դիակները կտեղադրվեն գիտական կամ առևտրային արբայնակների վրա:

Ընկերությունն առաջարկում է «թաղման» չորս տարբերակ: 995 դոլար արժեցող թաղման արարողությունից հետո արբանյակի վայրէջքից հետո պարկուճը կվերադարձնեն տերերին: Երկրի ուղեծիր կամ Լուսին թռիչքները համապատասխանաբար գնահատվում են 5 հազար և 12.5 հազար դոլար, իսկ հեռավոր տիեզերք թռիչքները կարժենան 12.5 հազար դոլար: Վերջին երեք տարբերակներն ընտրելիս «տիեզերական թաղումից» հետո կենդանիների մարմիններն այլևս Երկիր չեն վերադառնա՝ հաղորդում է Lenta.ru-ն:

Celestis-ը մարդու մարմնով պարկուճը առաջին անգամ տիեզերք է ուղարկել 1997թ.: 1999թ. ընկերությունը Լուսնի վրա հուղարկավորության ծառայություններ է առաջարկել: Մահացած մարդկանց կամ կենդանիների փոշով հրթիռը տիեզեք կուղևորվի 2014թ. հոկտեմբերի 7-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել