Յոթերորդ ամիսը` հուլիսը, կոչվել է Հուլիոս Կեսարի անունով: Այդ պատճառով էլ Օգոստոս կայսրը` չցանկանալով գերազանցված լինել, հաջորդ ամիսն անվանեց օգոստոս: Սակայն այն ժամանակներում ութերորդ ամիսն ընդամենը երեսուն օր ուներ, իսկ Օգոստոս կայսրը չէր ցանկանում որ իր անունով կոչված ամիսն ավելի կարճ լինի, քան ամիսը, որ Կեսարի անունով էր: Նա վերցրեց մի օր փետրվարից ու ավելացրեց օգոստոսին: Այս սնափառ կողոպուտի հետքերը դուք կարող եք տեսնել օրացույցի վրա, որն այսօր կախված է ձեր տանը:
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2014/08/01/%D5%A4%D5%A5%D5%B5%D5%AC-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D5%A3%D5%AB-2/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել