Pastinfo.am-ը գրում է.
Սահմանամերձ Չինարի գյուղում ուրախություն է, դհոլ-զուռնա են նվագում եւ քեֆ անում. զինվոր է ծնվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, ով թոռնիկ է ունեցել:
 
Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք գյուղում լարվածություն կա՝ կապված ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետ՝ գյուղապետը նշեց. «Եթե ես քեֆ եմ անում, ուրեմն թուրքը պետք է վախենա ինձանից, հլը փորձի կրակի, 3 օր առաջ փորձեցին՝ ջարդեցինք մռութները, զոհերով ու վիրավորներով փախան: Չինարիի դուխը տեղն է, ամուր ենք ու կանգնած, մենք չենք կոտրվելու, ես իմ 2 տղաների հետ կանգնած եմ ամբողջ գյուղի կողքին»:
 
Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբգարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հակառակորդի կողմից գյուղի ուղղությամբ կրակոցներ եղել են առավոտ ժամը 11:00-ի սահմաններում՝ մոտ 30 րոպե տևողությամբ, սակայն այս պահին խաղաղ է: Գյուղապետը, սակայն, վստահեցրել է, որ, իհարկե, անհանգստություն կա, բայց գյուղում խուճապային վիճակ չկա։
 
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը ևս նշեց, որ ներկայումս կրակոցներ չկան, խուճապային տրամադրություն չկա:
 
«Այգեպարում ևս վիճակը հանգստ է, կրակոցներ չկան, սակայն գյուղացիներն անհանգիստ են»,- ասաց գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել