1in.am-ը գրում է.
Շվեյցարիայի տարածքում թռչունների քանակը պակասել է, այդ պատճառով էլ թռչունների պաշտպանները առաջարկել են տնային կատուների համար պարետային ժամ սահմանել, քանի որ նրանք որսում են թռչուններին:
Բնապահպանները նշում են, որ վերջին քսան տարիներին դրանց պոպուլյացիան նվազել է 18%-ով: Միևնույն ժամանակ, զգալիորեն ավելացել է կատուների թիվը: Դրանք արդեն չափազանց շատ են՝ փոխանցում է Euromag-ը:
Կենդանիների պաշտպանության կազմակերպությունից Էրիկա Բոլտը հենց այս հանգամանքով է բացատրում թռչունների թվաքանակի պակասը:
Որպես խնդրի լուծում՝ նա առաջարկում է տնային կատուներին երեկոյան ժամը 20-ից մինչև առավոտյան ժամը 8-ը փողոց չթողնել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1389648.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել