Սիրելի՛ հայեր
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու ձեր բազում նամակները՝ որոշեցի այսպես պատասխանել: Ներկայումս համեմատաբար լարված իրավիճակ է, ինչը պահանջում է ԲՈԼՈՐԻՍ, առավել ևս՝ ԼՐԱՏՎԱՄԻՋԱՑՈՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ: ՄԻ քանի հայկական կայքեր խափանված են, դա էլ հաշվի առեք: Խաղուպար չի, իրավիճակը պահանջում է ոչ մի դեպքում ադրբեջանական կայքերից ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԶՈՀԵՐԻ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ արտատպում հայկական կայքերում չլինեն: ՀՀ համապատասխան գերատեսչություններն ու դրանց մամուլի ծառայությունները հասանելի են մեկնաբանության, այս կամ այն լուրի հերքման ու հաստատման համար: Վայվույները թարգում ենք, ցանկացած սահմանամերձ գյուղի մասին ինֆոն կարող եք ճշտել տվյալ գյուղի ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՑ, որոնց հեռախոսահամարները բաց աղբյուրներում կան: Վերջապես մենք էլ սկսենք անձնական ՊՌ-ի ու անձնական շահի փոխարեն մտածենք ԱԶԳԱՅԻՆ շահի մասին: Երեկ եմ վերադարձել սահմանից, հավատացնում եմ ձեզ, ավելի շատ խուճապ մենք են սարքում սոցցանցերում ու մամուլում, քան թե իրականում կա: Փառք ու պատիվ մեր բանակի յուրաքանչյուր զինվորին, միմիայն նրանցից ու մեր համախմբվածությունից է կախված մեր բոլորիս անվտանգությունն ու ապագան: Աստված առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել