1in.am-ը գրում է.
Երևանի Հերացու փողոցի թիվ 7 հասցեի մոտ, օգոստոսի 2-ին, ժամը 01.50-ին, 48-ամյա Գևորգ Աղեկյանի վարած «ԳԱԶ-2705-414» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ԿամԱԶ-53212» ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով Գ. Աղեկյանը և նրա ուղևորներ` 27-ամյա Գագիկ Փութոյանը և 25-ամյա Կարեն Աղեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կարեն Աղեկյանը հիվանդանոցի ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1389354.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



