Մարիել Ամելին բնակվում էԼոնդոնում: Նա տարիներ առաջ է սկսել զբաղվել լուսանկարչությամբ: Մարիելը մեծացել է մի փոքրիկ գյուղում և հենց մանկական հասակից էլ երազել է լուսանկարիչ դառնալու մասին: Տքնաջան աշպատանքի և նպատակասլացության շնորհիվ նրա մանկության երազանքն իրականություն դարձավ:  Մարիելը հաճախ է այցելում իր հայրենի գյուղ՝ այնտեղի հրաշալի բնության գրկում լուսանկարչությամբ զբաղվելու համար: Այս երիտասարդ լուսանկարիչն աշխատում է վավերագրական լուսանկարչության ու դիմանկարչության ժանրերում, սակայն ամենից ավելի հայտնի է նրա ինքնանկարների շարքը, որը 2007 թ.-ից ի վեր համալրվում է նորանոր լուսանկարներով: Նրա աշխատանքները ցուցադրվել են Լոնդոն, Օսլո և Ստոկմարկնես քաղաքներում: Ներկայումս Մարիելը համագործակցում է մի շարք հայտնի ընկերությունների հետ:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև Բեն Զենկի, Բեթ Փարնաբիի, Քեթի Լիի և Էլիզաբեթ Գեդի ինքնանկարների շարքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել