Երևանում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառըSlaq.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում այսօր վերաբացեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Նախարարը փոխքաղաքապետի ուղեկցությամբ շրջեց տոնավաճառի տաղավարներով, զրուցեց վաճառողների և գնորդների հետ, որոնք հույս հայտնեցին, որ այն շարունակական կլինի ու կընդգրկի նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններ:

Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին, նախարարը նրանց տեղեկացրցեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գների դիտարկումներ է անցկացրել Երևանում գործող մանրածախ առևտրի մյուս շուկաներում, որոնց հիման վրա կազմվել է գյուղմթերքի վաճառքի կողմնորոշիչ գների ցուցակ, որը փակցվել է տոնավաճառի յուրաքանչյուր տաղավարում: Նախարարի համոզմամբ, այդ գները պարտադրող չեն, սակայն թույլ կտան տոնավաճառին մասնակցող գյուղատնտեսներին ավելի լավ կողմնորոշվել իրենց արտադրանքի գնագոյացման խնդրում, իսկ գնորդներին հնարավորություն կտան տեղեկանալու մայրաքաղաքում վաճառվող գյուղմթերքի գների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել