Araratrnews.am-ը գրում է.
Այսօր «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա:
«Հետսովետական ողջ ժամանակահատվածում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները այսքան լարված չեն եղել: Այս տարի պետք է նշվի առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, որը, կարծում եմ, կլինի ռուսական երրորդ հայրենական պատերազմի սկիզբը: Այն իր բնույթով չի լինի լայն ռազմական ընդհարումների պատերազմ, բայց հակամարտությունը կլինի նույն վճռորոշ մոտեցումներով: Ակնհայտ է, որ Ռուսաստանը պարտվելու է, հնարավոր չէ այս դիմակայությանը այլ ելք: ԽՍՀՄ-ը շատ ավելի ուժեղ էր, քան ներկայիս Ռուսաստանը: Ռուսաստանի ներկա ղեկավարությունը փոխանակ համերաշխության, ինտեգրացման ճանապարհով գնա, անհասկանալի ճանապարհներով երկրորդ բևեռ դարձավ»,-ասաց Արա Պապյանը:
Նա կարծում է, որ եթե Արևմուտքը, ԱՄՆ-ն երրորդ տեսակի պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանի դեմ, ապա Ռուսաստանի տնտեսությունը ամբողջությամբ կքայքայվի:
«Առաջին պատժամիջոցը կապված է էներգետիկ բլոկի, գազանավթային բլոկի հետ, որը կազմում է Ռուսաստանի եկամտի 85 տոկոսը: Երկրորդը ռազմական ոլորտն է, զենքի վաճառքը և երրորդը բանկային համակարգը: Երեք կարևոր ոլորտները դրված են հարվածի տակ, որոնք Ռուսաստանի եկամուտն են կազմում մեծամասամբ: Շատ մասնագետներ ասում են, որ 10-24 ամիս է պետք, որ Ռուսաստանի տնտեսությունը լրջագույն խնդիրներ ունենա»,-ասում է Պապյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ