Այսօր Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը մինչև 2013թ. մայիսը ժամկետով պայմանագիր կնքեց Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության նորեկ՝ Ուժգորոդի «Գովերլա-Զակարպատեի» հետ: Այս մասին մեզ հայտնեց անձամբ ֆուտբոլիստը՝ հավելելով, որ իր նորամուտը թիմի կազմում ամենայն հավանականությամբ կկայանա ամսի 25-ին «Իլյիչեւեցի» հետ արտագնա խաղում:
Նշենք, որ «Գովերլան» 6 տուրից հետո դեռ ոչ մի միավոր չի վաստակել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
«Գովերլայում» 3-րդ տարին է արդեն հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, 32-ամյա Եղիշե Մելիքյանը:
Նկատենք, որ Արթուր Եդիգարյանը բոլորովին վերջերս էր երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրը «Խիմկիի» հետ, ու Հայաստանի առաջնությունում էլ «Փունիկի» կազմում հասցրել էր մասնակցել 3 հանդիպման: