Չինացի գիտնականները պարզել են Չինական պարսպի ամրության և «երկարակեցության» գաղտնիքը։ Քիմիկոսները պարզել են, որ կառույցի քարե սալիկներն ամրացնող լուծույթի բաղադրության մեջ ներառված է եղել բրնձի մածուցիկ շիլա։ Չժեցզյան շրջանի համալսարանի պրոֆեսորի խոսքով՝ մոտ 600 տարի առաջ Չինական պարիսպը կառուցող բանվորները սալիկներն ամրացնող լուծույթը պատրաստել են եփած բրնձից և թույլ կիրից. այդ ժամանակ բրնձի շիլայի օգտագործումը բավական առաջադեմ և նորարար քայլ էր։ «Լուծույթի գաղտնիքը օրգանական և անօրգանական նյութերի հատուկ համադրման մեջ է, որի արդյունքում ստացվում է բարձր մեխանիկական ամրությամբ օժտված մի նյութ»,- պարզաբանել է գիտնականը. հողի այն հատվածներում, որտեղ այդ լուծույթից մեկ-երկու կաթիլ է թափվել, մինչև հիմա բույս չի աճում։ Հետաքրքրական է, որ բրնձի այն տեսակը, որից ամուր սոսինձն էր պատրաստվում, բանվորներն օգտագործել են նաև սննդի մեջ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=157350317722025&set=a.153727848084272.3740.153723764751347&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել