1in.am-ը գրում է.
Իսպանացի ինժեներներն աշխատում են «Խելացի» ավտոնստարանի ստեղծման վրա, որը կհետևի ղեկին գտնվող վարորդի ինքնազգացողությանը:
Հատուկ մշակված տեխնոլոգիան թույլ կտա վերահսկել մարդու կենսագործունեության երկու կարևորագույն գործընթացներին՝ շնչառությանն ու սրտի ռիթմին: Ուժեղ հոգնածության պահին, երբ մարդը կարող է նիրհել, երկու ցուցանիշներն էլ նկատելիորեն նվազում են:

Նստարանը կզգա, թե ինչ է կատարվում վարորդի հետ և կնախազգուշացնի վարորդին այն մասին, որ հանգստի ժամանակն է: Այս մասին փոխանցում է Rosbalt-ը: Harken համակարգը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել: Շուտով այն կփորձարկվի փողոցային երթևեկության մեջ:
Տարեկան հազարավոր վթարներ տեղի են ունենում վարորդների հոգնածության պատճառով: Վարման ժամանակ քնող մարդկանց մոտ 85 տոկոսը տղամարդիկ են: Նրանց 1/3-ը 30-ից ցածր տարիքի է: