9929382831in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում գիտնականները հայտարարել են, որ արդեն 20 տարի անց քիմիաթերապիան`որպես քաղցկեղի բուժման միջոց, այլևս անհրաժեշտ չի լինի: Այս մասին գրում է The Telegraph-ը:

545 մլն դոլար արժողությամբ հետազոտության ուղղությամբ առողջապահության դեպարտամենտի հետ մեկտեղ աշխատում են բժշկական հետազոտությունների խորհուրդը և Մեծ Բրիտանիայի տարածքում գտնվող բոլոր համալսարանները:

«20 տարի անց քիմիաթերապիայի փոխարեն բուժմանն ավելի ստույգ մոտեցում կլինի»,- ասել է գիտնական Ջերեմի Ֆարերը:

Սպասվում է, որ նախագիծը կավարտվի մինչև 2018-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել