1in.am-ը գրում է.
Արևմտյան Հոլիվուդում Քելի Օսբորնի վարձակալած առանձնատան սեփականատերը հայտարարել է, որ երգչուհու շները կեղտոտել են իր շքեղ անշարժ գույքը, և 50000 դոլար փոխհատուցման պահանջով դատարան հայց է ներկայացրել: Այժմ մեծն Օզիի դստերը դատական վեճ է սպասում, գրում է Spletnik.ru-ն:
Ոմն Արշիա Ռեֆուան, ով լոսանջելեսյան առանձնատան սեփականատերն է, իր նախկին վարձակալի դեմ դատարան է դիմել այն պատճառով, որ վերջինս տունը գրեթե փլատակների է վերածել: Ինչպես նշված է հայցում՝ տանտերը պատերի մեջ փոսեր է հայտնաբերել, լոգարանը ջրի մեջ կորած է եղել, իսկ մանրահատակը ամբողջովին փչացած և պատված շների արտաթորանքով:
Ընդ որում, հայցը հակընդդեմ է. անցած տարվա վերջին Օսբորնը դիմել էր դատարան 18700 դոլարի կանխավճարը վերադարձնելու պահանջով:
Ընդհանուր առմամբ Ռեֆուաի խոսքերը կասկածելի չեն, քանի որ Օսբորնները հայտնի են իրենց կենդանասիրությամբ, սակայն նրանք չեն սիրում մաքրել շների հետևից:

