Ժողովուրդ, ես կողմ եմ մամուլի ազատությանը։ Բայց կարծում եմ, որ որոշ դեպքերում ինչ-որ թեմաների արծարծումը պիտի լինի համաձայնեցված՝ մեկս մյուսի հետ ու պաշտպանական կառույցի հետ։ Հանուն երկրի շահերի։ Ուզենք թե չուզենք, փաստացի պատերազմական վիճակի մեջ ենք։ Ու նման պայմաններում ցանկացած ոչ ճիշտ լուր, անգամ թեթև սխալ կարող ա լուրջ վնասների բերի։ Մանավանդ, որ ազերները շատ ինտենսիվ աշխատում են դեզինֆորմացիայի դաշտում։ Խուճապ են ուզում տարածեն։
Անգամ հնարավոր է լինի ճիշտ լուր լինի, բայց պետք չլինի դնել՝ անվտանգության տեսանկյունից։
Սա էն դեպքն է, երբ մամուլի ազատությունը էդ մասով որոշ չափով կարելի է զոհել՝ հանուն ավելի կարևոր նպատակների։
Միգուցե լրատվական դաշտի իմ որոշ գործընկերներ համաձայն չլինեն, բայց սա իմ անձնական կարծիքն ա։ Ես կոնկրետ մեխանիզմ չեմ առաջարկում, բայց կարծում եմ՝ կարելի է գոնե էս հարցում համախմբվել ու ճիշտ աշխատել, մեխանիզմներ մշակել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/443734509100838?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել