Այսօր աշխարհահռչակ ռոք երաժիշտ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ծննդյան օրն է: Լրացավ նրա 45 ամյակը:
Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, բանաստեղծ, կոմպոզիտոր և հասարակական գործիչ Սերժ Թանկյանն առաջին մասնագիտությամբ մենեջմենթի մասնագետ է։ Ծնվել է Բեյրութում, ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, 45 տարեկան է, ամուսնացած է։
1994թ իր նախաձեռնությամբ ձևավորվել է աշխարհահռչակ «System of a Down» խումբը։ 1998թ թողարկված առաջին իսկ ձայնասկավառակը տպագրվել է միանգամից միլիոնանոց տպաքանակով։ Հայկական ռոք թիմը 9 տարվա ընթացքում ներկայացրել է՝ 5 ալբոմ, և բոլորն էլ դարձել են պլատինե։ Նշվում է, որ նման հաջողություն կարողացել էր արձանագրել միայն «Բիթլզ»-ը։
«Ամերիկային մեջ Օբաման ասում է «Մեծ Եղեռն», չի կարող օգտագործածել «Genocide» բառ, բայց մենք օգտագործում ենք և պիտի երգենք դրա մասին»,- ասել է Սերժ Թանկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել