Tert.am-ը գրում է.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ աննպատակահարմար է, որ հայ իրավապաշտպանները ևս միանան հայրենիքի դավաճանության մեջ ու Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալության առիթով:

«Հաշվի առնելով, որ նման ապուշ մեդադրանք են առաջադրել, զգուշությամբ ենք մոտենում, զերծ ենք մնում ուղղակիորեն հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հրապարակային բաներ ասելուց, որովհետև, եթե այդ իշխանությունը նման հիվանդ մեղադրանք ունի, կարող են ասել՝ տեսա՞ր, հայկական գործոնն ինչ ձևով աշխատեց»: Ու նման դեպքում, ոնց որ իրենց ձեռքը լրացուցիչ գործիք տաս»,- ասաց Արթուր Սաքունցը՝ ավելացնելով, որ սոցիալական ցանցում՝ Facebook-յան իր էջում անձնապես դատապարտել է ադրբեջանցի իրավապաշտպանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել