Aravot.am-ը գրում է.
Մեկ ամիս առաջ` հուլիսի 1-ին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն, այսօրվանից կգործի էլեկտրաէներգիայի բարձրացած սակագինը: Հիշեցնենք, ըստ այդ որոշման օգոստոսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 32,85 դրամ`1 կվտ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը՝ 28,85 դրամ: 6(10) լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին սահմանվեց՝ 38.85 դրամ, գիշերային՝ 28.85 դրամ, 0,38 կվտ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին՝ 41,85 դրամ, գիշերային սակագին՝ 31,85 դրամ:
Տնտեսագետների կանխատեսմամբ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն իր հետ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների նոր թանկացման ալիք կբերի:
Aravot.am-ը փոքրիկ հարցախույզ անցկացրեց մայրաքաղաքի մի քանի խանութներում, պարզելու համար`էլեկտրաէներգիայի թանկացման կիրառումն արդեն իսկ որոշակի ազդեցություն ունեցե՞լ է կամ կա՞ն առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացումների մասին խոսակցություններ: Հարցախույզն անցկացվել է փոքրիկ կրպակներից մինչու սուպերմարկետներ: Ուշագրավ է, որ մեզ հետ զրույցի բռնված խանութպանները կամ պատասխանատու աշխատակիցները հորդորեցին անուններ չհրապարակել: Ինչեւէ, զրույցների արդյունքում պարզվեց, որ թանկացումներ դեռ չեն եղել: Սովորականի նման խանութներն առավոտյան ստացել են եւ կաթնամթերքի, եւ հացամթերքի եւ մսամթերքի անհրաժեշտ քանակությունները` գործող գներով: Առաքիչները թանկացումների մասին անգամ չեն էլ խոսել: Թե ի՞նչ կլինի մի քանի օր անց, որեւէ մեկը չի համարձակվում կանխատեսել. «Հայաստանում ենք ապրում, ամեն ինչ էլ հնարավոր է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



