Այս տարի էլ քաղաքը հյուրընկալել է հարյուր հազարավոր բազմազգ զբոսաշրջիկների: Պետականորեն իրար հետ հակամարտող, հակադիր դիրքերում գտնվող Հայաստանից ու Ադրբեջանից, Ուկրաինայից ու Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից:
Քաղաքում ներդաշնակ տեղավորվել են տարբեր կրոնների հոգևոր տներ` հայկական եկեղեցին, մահմեդական մզկիթը, հրեական սինագոգը, կաթոլիկ եկեղեցին, վրացական եկեղեցին:
Բաթումի հայկական եկեղեցին |
Բաթումի կաթոլիկ եկեղեցին |
Բաթումի հրեական սինագոգը |
Բաթումի վրացական եկեղեցին |
Բաթումի մահմեդական մզկիթը |
Եվ այս տարբեր կրոններն ու ազգերը զարմանալիորեն խաղաղ ապրում և հանդուրժում են միմյանց` այդպես չանելով սեփական երկրներում:
Բաթումի ձգողականությունը հենց սրանում է` քարացած ու պարտադրված տաբուներին ոչ ասելու իր օրինակով:
Զբոսաշրջիկի համար շատ հարմար է քաղաքը` բջջային հատուկ տուրիստական փաթեթներ, տրանսպորտի համար նախատեսված տոմսեր, անգլերեն ուղեցույցներ, մենյուներ, քաղաքի անվճար քարտեզներ, ինֆորմացիոն կայքեր:
Գործում է Ապոլլոն կինոթատրոնը, կրկեսը, դրամատիկական թատրոնը, տիկնիկային թատրոնը, դելֆինարին, որակյալ բրենդային խանութներ, հեծանիվների վարձույթի լայն ցանցը, բազմաթիվ ատրակցիոններ, ռեստորաններ ու կաֆեներ, նորակառույց ճոպանուղին, բուսաբանական այգին, Մակդոնալդսը:
Շինարարություն
Շինարարությունը շարունակվում է նույն տեմպերով, ինչ անցյալ տարի էր: Տեսանելի են անցյալ տարի կառուցվող, իսկ այս տարի արդեն ավարտին հասցված շենքերը, ինչպես նաև նոր կառուցվողները: Նոր բնակարան կարող եք գնել սկսած 450 դոլարից ք.մ.-ի համար:
Բնակարան գնելու համար քաղաքացիություն չի պահանջվում:
Շատերը գնում են նորակառույցներում բնակարաններ, մեկ ամիս տարվա մեջ իրենք են ապրում այնտեղ, իսկ մնացած ամիսներին` շենքի ադմինիստրացիան, հանձնում է այն վարձով, գումարի որոշ մասը փոխանցելով սեփականատիրոջը:
Շինարարությունը շատ էժան է: 4-5 հարկանի շենքի կառուցման համար, առանց հարդարման աշխատանքների ծախսվում է 60-70.000 դոլար: 1 ք.մ. համար մոտ 170 դոլար կառուցման ինքնարժեքով, որը վաճառվում է հետո 500 դոլարով:
Տրանսպորտ
Անցյալ տարի գրել էի Բաթումի տրանսպորտի մասին:
Հայաստանցուս համար իհարկե հետաքրքիր է նաև գնային տարբերությունները:
Օրինակ քաղաքային ավտոբուսի տոմսը արժե մեր փոխարժեքով 61.7 դրամ:
Կոնդիցիոներով քաղաքային ավտոբուսները |
Այս ամենը Երևանի տրանսպորտի համար այսօր անլուծելի խնդիրներ են` հայտնի պատճառներով:
Ջուր
Բաթումի քաղաքի ջրագծերի, ջրահեռացման և ջրի ֆիլտրացման ջրամբարի կառուցման վրա ծախսվել է մոտ 100 մլն եվրո:
Շատերը կհիշեն 2-3 տարի առաջ ամբողջությամբ քանդված ներքաղաքային ճանապարհները, երբ փոխում էին գազատար, ջրատար, կապի գծերը:
Այսօր իրենք ունեն 24 ժամյա ջրամատակարարում: Փոքր բացառություններ կան կենտրոնական հին թաղամասերում, սակայն նորակառույց կամ բարձրահարկ շենքերի համար այն լուծված է:
Համեմատելով Բաթումի և Երևանի բնակչության քանակները, հիշեցնեմ, որ Երևանի ջրային ցանցի վրա այժմյան տերերը ծախսել են 17 մլն դոլար, ջուրը 24 ժամ չէ, գները տարին մեկ բարձրացնում են, ու դեռ գլուխ էլ գովում են:
Բաթումից ոչ հեռու Աջարիցկալիյում, նորվեգացիների պատվերով, կառուցվում է 700 միլիոն դոլար արժողությամբ ՀԷԿ:
Այս պահին ընթանում են 15 ՀԷԿ-երի շինարարություն, իսկ հաստատված են արդեն 80 ՀԷԿ-ի նախագիծ 1.3 մլրդ.դոլարի ` 667 մեգավատ ընդհանուր հզորությամբ: Հիշեցնեմ որ հայկական ատոմային կայանի հզորությունը 440 մեգավատ է:
Շատ բակերում խաչեր են տեղադրված, որոնց կողքով անցնելուց` շատերը կանգ են առնում և խաչականքվում |
Երթևեկություն
Բաթումում հետիոտնային անցումներով անցնելն անհնար է` ՈՉ ՄԵԿԸ չի զիջում հետիոտնին: Ուզում է հետդ փոքր երեխա լինի, թե ոչ: Միակ զիջող վարորդները հայաստանցիներն են: Էս մի հարցում սրանք մեզանից դարերով հետ են:
Կամերաներ կան մի 2-3 հատ, սակայն ճանապարհային կանոնները չեն պահպանվում:
Կայանում են որտեղ պատահի` մայթերից սկսած մինչև շենքերի մուտքեր և խաչմերուկներ:
Բանակ
Վրացի երիտասարդների համար բանակի խնդիրը արտագաղթի կամ մտահոգության առարկա չէ: Սովորող բոլոր տղաները մինչև 28 տարեկանը ազատվում են բանակից: Ի դեպ ազատվում են թե ուսումնարանի, թե վճարովի, թե անվճար, թե պետական, թե անվճար ուսումնական հաստատությունների սովորողները: Ոչ թե միայն պետպատվերի անվճար բարձրագույնները:
Եթե տղան չի սովորում, ապա մուծելով բյուջե տարեկան 2000 լարի` մոտ 1150 դոլար, ստանում են օրինական տարկետում:
Սա իհարկե շատ ավելի էժան, ընդունելի և օրինական է, քան կոռուպցիոն հայտնի սխեմաները Հայաստանում:
Այստեղ կարող եք ավելի մանրամասն դիտել Բաթումի ֆոտոնկարները:
Իհարկե քաղաքը անթերի չէ: Սակայն երևում է ճիշտ ուղղությամբ ընթացող զարգացման հետևողական աշխատանքը: Տարեց տարի այն զգալի է դառնում:
Սակայն նրա թերությունները ինձ համար ցավալի չեն, որքան իմ հարազատ Երևանինը: