Razm.info.am-ը գրում է.

Նախօրեին և այսօր գիշերը ադրբեջանական բանակը մեծաթիվ կորուստներ է ունեցել, որոնց մի մասի անունները հրապարակել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ տվյալներ ներկայացնելով նաև վիրավորների թվի մասին։

Աղբյուրը, որն ավելի վաղ նշել էր սպանված 8 ադրբեջանցի զինծառայողի մասին, հավելել է, որ սպանվածների թիվն 9 է (վիրավորներից մեկը մահացել է հոսպիտալում), իսկ վիրավորների թիվը՝ 4-5։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողներն են՝

-         Ալմազով Իսա Զիյադ օղլու, ծնված 1977 թ, զորակոչված Ղազախի շրջանից,

-         Պայմանագրային, շարքային Էլվին Ասքերով, զորակոչված Շիրվան քաղաքից,

-         Ալի Ռահիմով, զորակոչված Մասալինի շրջանից,

-         Մուսթաֆա Ալիջոքսունով, զորակոչված Խաչմազի շրջանից,

-         Սաֆթար Մամեդով, զորակոչված Սալյանի շրջանից,

-         Աբդինով Հուսեին Էթիբար օղլու, զորակոչված Սումգայիթի շրջանից,

-         Էլնուր Իբրահիմով, զորակոչված Ղուբայի շրջանից,

-         Վյուգար Փոլադով, զորակոչված Թովուզի շրջանից,

-         Պայմանագրային, Ահմեդով Գարյաղդի Էլդար օղլու, ծնված 1992 թ, զորակոչված Աղդամի շրջանից։

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նախօրեին և այս գիշերը առաջնագծում ադրբեջանական կողմը զգալի կորուստներ է կրել, և որ ադրբեջանական լրատվամիջոցների հայտնած թիվը, ամենայն հավանականությամբ, իրականից փոքր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել