Մատթ. 3:11-12, Մարկ. 1:7-8, Ղուկ. 3:15-18
Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանյան, ՀԱՄԱՊԱՏՈՒՄ
Աղբյուր՝ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից, Մարկոսի Ավետարանից, Ղուկասի Ավետարանից
Հեղինակ՝ Մաղաքիա Արք. Օրմանյան, ՀԱՄԱՊԱՏՈՒՄ
Աղբյուր՝ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Այլ մեկնություններ Մատթեոսի Ավետարանից, Մարկոսի Ավետարանից, Ղուկասի Ավետարանից
11 Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա,
12 որի քամհարը իր ձեռքում է, եւ կմաքրի իր կալը, ցորենը կհաւաքի իր շտեմարանում եւ հարդը կայրի անշեջ կրակով։
ՄԱՐԿ. 1:7-8
7 Նա քարոզում էր եւ ասում. «Իմ հետեւից կգայ ինձնից ավելի հզորը, որի առաջ արժանի չեմ խոնարհվելու՝ նրա կոշիկների կապերն արձակելու համար։
ՄԱՐԿ. 1:7-8
7 Նա քարոզում էր եւ ասում. «Իմ հետեւից կգայ ինձնից ավելի հզորը, որի առաջ արժանի չեմ խոնարհվելու՝ նրա կոշիկների կապերն արձակելու համար։
8 Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով։
ՂՈՒԿ. 3:15-18
15 Ժողովուրդը սպասման մեջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննեսի մասին հարց էին տալիս, թե՝ միթէ սա՞ է Քրիստոսը։
ՂՈՒԿ. 3:15-18
15 Ժողովուրդը սպասման մեջ էր, եւ բոլորն իրենց սրտում Յովհաննեսի մասին հարց էին տալիս, թե՝ միթէ սա՞ է Քրիստոսը։
16 Նա պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից ավելի զօրավորը, որի կոշիկները հանելու արժանի չեմ ես. նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ հրով.
17 նրա քամհարը իր ձեռքում է՝մաքրելու իր կալը, հավաքելու ցորենը իր շտեմարանում, իսկ հարդը կայրի անշեջ կրակով։
18 Նա շատ ուրիշ մխիթարիչ խոսքերով բարի լուրն էր ավետում ժողովրդին։
Մեկնություն
Հովհաննես Մկրտիչը կարճ ժամանակում մեծ համբավ ձեռք բերեց: Իր քարոզներն ունկնդրած և իր ձեռքով մկրտվածներն սփռվեցին ողջ Հրեաստանով մեկ: Նոր և մեծ երևույթը հուզեց ամենքին: Նրանք այլ բացատրություն չէին կարողանում տալ, բացի այն, որ Հովհաննեսն ինքն է խոստացյալ Մեսիան: Ակնկալված Մեսիայի մոտալուտ հայտնության համոզմունքը տիրել էր բոլորին, քանի որ ամենքին հայտնի էր Դանիելի մարգարեությունը և նրա յոթանասուն յոթնյակները (ԴԱՆ. Թ. 24): Մյուս կողմից, Հովհաննեսը` որպես անձնավորություն, իր ծննդից սկսյալ, հրաշալի արարքներ էր կատարել: Հետևաբար, հետզհետե ընդհանրանում էր Հովհաննեսի նկատմամբ դրսևորված կասկածը, թե «Մի՞թե Սա իցէ Քրիստոս»:Հովհաննեսը չկամեցավ ժողովրդին այդ թյուր ենթադրությունների մեջ թողնել: Ուստի, սկսեց բացարձակորեն հայտարարել, թե. «Ես ձեր կարծեցյալ խոստացված Մեսիան չեմ. Նա ուրիշ է. ինձանից հետո է հայտնվելու. Նա ինձանից բարձր է և ավելին կարող է անել: Այնպես որ ես հազիվ արժանի լինեմ Նրա կոշիկները վերցնելու կամ կապերն արձակող ծառան կոչվելու: Իմ կատարած մկրտությունը զուտ ջրի արտաքին մկրտություն է: Իսկ Նրա տալիք մկրտությունը Սուրբ Հոգու ներքին մկրտությունն է, որ կրակի պես սրբում է ամեն մի աղտ: Իմ պաշտոնը ձեզ ապաշխարության հրավիրելն է, որպեսզի Նրա հայտնվելու ժամանակ պատրաստ լինեք. Նա գալու է հզոր կալատիրոջ նման, եղանը ձեռքին` կալը մաքրելու և խառնուրդ դեզն էրնելու համար: Ցորենը պիտի զատի հարդից, բարիներին առանձնացնի չարերից, ցորենը պետք է լցնի իր շտեմարանը, իսկ հարդը կրակին է տալու` մի կրակ, որ անմար է»:
Հովհաննեսի խոսքերը խիստ էին և ահարկու: Սակայն, նա կարողանում էր նաև դրանք քաղցրացնել, որպեսզի ժողովուրդը չփախչի, այլ ապաշխարության գնա: Հետևաբար, սպառնալիքի խոսքերը համեմում էր մխիթարական ավետիսներով և բացատրում փրկագործության մեծ խորհուրդը:
Նյութի աղբյուր՝ http://www.sarkavagagirq.net/2014/07/mkrtutyun-hogov.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել