Pastinfo.am-ը գրում է.
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ օգոստոսի 1-3-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ին և 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում՝ գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 5-10 մռտրի:
Օդի ջերմաստիճանը 1-ից 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 4-5 աստիճանով:
Մասնավորապես՝ լեռնային շրջաններում առաջիկա գիշեր սպասվում է մինչև +14, իսկ ցերեկը՝ մինչև +28, նախալեռներում և Սյունիքի հովտային շրջաններում՝ գիշերն սպասվում է մինչև +17, իսկ ցերեկը՝ մինչև +36, Արարատյան դաշտում գիշերը մինչև +19 ցերեկը՝ մինչև +37, Սյունիքի հովտային շրջաններում՝ գիշերը մինչև +22, ցերեկը՝ մինչև +36, Արցախում՝ գիշերը մինչև +19, իսկ ցերեկը՝ մինչև +32 աստիճան:
Երևանում օգոստոսի 1-ից 3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-ին և 5-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կդիտվի մինչև +19, վաղը ցերեկը՝ մինչև +37, առաջիկա երեկոյան կդիտվի մինչև +29, իսկ և վաղը երեկոյան՝ մինչև +30 աստիճան:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/47890
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



