1in.am-ը գրում է.

140731160125_fruit_veg_promo_624x351_bbc

Նոր տվյալներ են ստացվել այն մասին, որ մրգերի և բանջարեղենի չափից ավելի օգտագործումը օրգանիզմին հավելյալ օգուտ չի բերում՝ գրում է BBC-ն:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մրգերի և բանջարեղենի յուրաքանչյուր չափաբաժինը կրճատում է վաղաժամ մահվան վտանգը, սակայն 5 չափաբաժնից հետո այդ կրճատումը դադարում է գործել: Նախկինում դիետոլոգները խորհուրդ էին տալիս ուտել 5 չափաբաժնից ավելի միրգ և բանջարեղեն՝ երկարակեցությունն ավելացնելու համար:

http://wscdn.bbc.co.uk/worldservice/assets/images/2014/07/31/140731160223_fruit_basket_624x351_thinkstock_nocredit.jpg

Սակայն այժմ պարզվել է, որ մրգի և բանջարեղենի յուրաքանչյուր հավելյալ չափաբաժնից հետո մահվան վտանգը նվազել է մոտ 5 տոկոսով՝ ընդհուպ բանջարեղենի և մրգերի օրական մինչև 5 չափաբաժինը, սակայն ոչ դրանից ավելի:

«Այս վերլուծությունը նոր ապացույցն է այն բանի, որ մրգերի և բանջարեղենի օգտագործման ընդլայնումը կապված է տարբեր պատճառներով մահացության կրճատման հետ, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունների»,- ասվում է գիտնականների խմբի հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել