usa_israel_flag1in.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները «բացարձակ անընդունելի և բացարձակ անարդարացի» է համարել Իսրայելի կողմից Գազայի հատվածում ՄԱԿ-ի փախստականների գնդակոծումները, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, թե Գազայում զոհված խաղաղ բնակիչների թիվը անչափ մեծ է, և կոչ է արել Իսրայելին միջոցներ ձեռնարկել սեկտորի խաղաղ բնակչության պաշտպանության համար։

ՄԱԿ-ը նաև քննադատության է ենթարկել Իսրայելի գործողությունները Գազայում, հայտարարելով, թե պաղեստինցի փախստականները գտնվում են աղետալի պայմաններում և կանգնած են անդունդի եզրին։

ՄԱԿ-ի տեղեկությամբ, Իսրայելի կողմից Գազայի հատվածում անցկացվող ռազմական գործողության պատճառով իրենց տները ստիպված են եղել լքել 425 հազար պաղեստինցիներ։

Սեկտորի իշխանությունների տվյալներով այնտեղ զոհվել է մոտավորապես 1400 պաղեստինցի, հիմնականում՝ քաղաքացիական անձինք։ Սպանվածների թիվը միայն վերջին օրերին կազմել է 173 մարդ։

Իսրայելի կողմից սպանվել է 56 զինծառայող և երկու խաղաղ բնակիչ։

Իսրայելը հայտարարում է, թե մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացրել բոլոր թունելները, որոնք օգտագործում են ՀԱՄԱՍ-ի գրոհայինները իսրայելական տարածք ներթափանցելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել