Ինձ ամենաշատը մի բան ա ապշեցնում: Մեր ժողովուրդը փոխանակ օր ու գիշեր մտածի Արցախի խնդրի վերջնական կարգավորման մասին, սպասում ա, թե երբ ա հայկական կողմը «համարժեք պատասխաններ» տալու, որ դրանից ոգևորվի: Ես չեմ հասկանում, «համարժեք պատասխան» ասվածը էդ կարգի բավարարում ա մեր ժողովրդի՞ն: Անուն էլ դրել են` Արցախն ենք պահում: Ամեն օր մի զինվորի գնո՞վ: Պետության 80 %-ոց շրջափակման դեպքո՞ւմ: Հայաստանի անապատացման պայմաններո՞ւմ: Երբ պետության իշխանավորների գրպաններում պետական բյուջեից մի քանի անգամ ավելի գումար կա՞: Ամեն օր 10-20 ընտանիքի արտագաղթման պայմաններո՞ւմ: Կամ երբ ժողովրդի 60 %-ը արտագաղթելու ցանկություն ա հայտնո՞ւմ:... Իսկ գոնե երաշխիքներ կա՞ն...
Էսօր գոռում են` «ոչ մի թիզ հող», վաղը Զվարթնոցում չեքին են լինում, որ իրենք վերջապես վերջնականապես լքում են Հայաստանը: Եթե մի ազգ թքած ունի իր պետության անկախության վրա, էլ էդ հոխորտանքները ո՞ւմ համար են: